Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից գողություն է արվել։ Ըստ հաղորդման` հոկտեմբեր ամսին դպրոցից գողացել են չօգտագործված, տուփի մեջ գտնվող սանհանգույցի լվացարանը` պարագաներով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Աշտարակի բաժնի քրեական հետախույզները գողությունը բացահայտեցին նույն օրը։ Նրանք, օպերատիվ ճանապահով պարզեցին, որ գողությունն արել է դպրոցի աշխատակիցներից մեկը։ 57-ամյա տղամարդը …

