Պեմզաշենի ողբերգության գործով ձերբակալված 32-ամյա տղամարդը երեք երեխաների հայր է

Լուրեր

31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
Բոլորը

Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության գործով կասկածյալը Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ է։ Նա խոսոտվանական ցուցմունք է տվել։

Այս մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ Քննչական կոմիտեն։ Իրավապահները ձերբակալված անձի մասին որևէ այլ տեղեկություն չեն հաղորդում։

Factor.am-ին հայտնի է դարձել, որ նա Պեմզաշեն գյուղի բնակիչ Վ․Բ․-ն է, որը երեք երեխաների հայր է։ Պեմզաշենում նրա տան դիմաց ոստիկանությունն այս պահին ուժեղացված հսկողություն է իրականացնում, որպեսզի արյունահեղություն չլինի։

ՀՀ ոստիկանությունն էլ հաղորդել է, որ նրանից բացի կա ևս մեկ կասկածյալ․ որոնողական աշխատանքներ են տարվում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար:

Արմիկ Մովսիսյան