«Գազպրոմը» հունիսի 21-ից 28-ը դադարեցնում է «Թուրքական հոսք» գազատարով գազի մղումը: Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը, փոխանցում է Korrespondent-ը։ Հաղորդվում է, որ սա պայմանավորված է նախատեսված վերանորոգման աշխատանքներով։ Մինչ գազատարի դադարը՝ Եվրոպա է մղվել 32 մլն խմ գազ՝ 41,7 մլն խմ թողունակությամբ։ Անցած շաբաթ «Գազպրոմը» 60%-ով կրճատել է «Հյուսիսային հոսք 1»-ով գազի մատակարարումները: …