Պեմզաշենի ողբերգության գործով կասկածյալներ դեռ չկան․ այսօր հուղարկավորեցին մորն ու երեխաներին

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրում այսօր տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին դաժան սպանության զոհ դարձած մոր և երկու երեխաների հուղարկավորությունը։

Հուղարկավորությանը մասնակցող պեմզաշենցիների ասելով՝ իրենց ամեն նոր օրը սկսվում է նույն հարցերով՝ «Ո՞վ սպանեց և ինչո՞ւ»։ 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների՝ 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը հայտնաբերվել էին իրենց տանը։ Այս ընթացքում Պեմզաշենի ու հարևան գյուղերի բնակիչներից շատերը հարցաքննվել են, սակայն իրավապահները դեռ որևէ վարկածի մասին չեն խոսում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասացին պեմզաշենցիները՝ պատմելով, որ գյուղացիները վախի մեջ են, տներից գրեթե դուրս չեն գալիս, դռները փակ են պահում։

Нет описания.

Նրանք նշում են, որ Պեմզաշենում քրեական ակտիվություն երբեք չի եղել, ծանր հանցագործություններ չեն կատարվել, իսկ այս ընտանիքի մասին խոսում են որպես օրինակելի, համեստ, մարդասեր, կրթված․ ապշած են՝ ինչը կարող էր նման ոճրագործության մղել։ Նրանք իրավապահներից պահանջում են արագ բացահայտել հանցագործությունը։ Սպանվածների տունը գտնվում է կենտրոնական փողոցի վրա՝ դպրոցի դիմաց, սակայն պեմզաշենցիները մեզ հետ զրույցում փաստեցին, որ դպրոցում տեղադրված տեսախցիկը չի աշխատում, հետևաբար չէր կարող ֆիքսել, թե ով է մտել այդ տուն, իսկ հարակից խանութների տեսախցիկների տեսաձայնագրություններն առգրավված են։ Բնակիչները նաև նշում էին, որ կասկածելի դեմքերի չեն հանդիպել գյուղում։

Нет описания.

Գլխավոր դատախազությունը որոշակի մանրամասներ էր հաղորդել դեպքի հանգամանքներից․

«Դեպքի վայրի զննությամբ` նշված տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում»:

Нет описания.

Ոստիկանությունը ևս երեկ հաղորդագրություն էր տարածել՝ բնակիչներին հորդորելով աջակցել հանցագործության բացահայտմանը։

«Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է: Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։ Դեպքի վայր մեկնեցին իրավապահ մի շարք կառույցների ներկայացուցիչներ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում հետևողականորեն իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները րոպե առաջ պարզելու ուղղությամբ։

Ոստիկանությունը դիմում է հասարակությանը՝ ակնկալելով քաղաքացիների աջակցությունն ու համագործակցությունը։ Դեպքի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության ցանկացած ստորաբաժանում, կամ զանգել 1-02, 010 59-06-60 հեռախոսահամարներով։ Կատարվածի բացահայտման առումով արժեքավոր տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է, ինչպես նաև կտրվի դրամական պարգև»,- ասված է ոստիկանության տարած հաղորդագրությունում։

Արմիկ Մովսիսյան