Գերմանիայի տնտեսությունը, ըստ երևույթին, գտնվում է անկման եզրին: Շարունակվող բարձր գնաճը, ինչպես նաև էներգակիրների մատակարարումների և դրանց արժեքի վերաբերյալ անորոշությունը ուժեղ ճնշում գործադրեցին Գերմանիայի տնտեսական իրավիճակի վրա։ Այս մասին ասված է Գերմանիայի Դաշնային բանկի (Bundesbank) ամենամսյա հաշվետվության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ՝ հոկտեմբերի 21-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Սպառողական գների ներդաշնակեցված ինդեքսի (ՀՍԳԻ) հիման …

