Երևանը ՏՏ Top-250 քաղաքների մեջ է․ դոլարի գինն անբարենպաստ է, կարող է երկրի համար հետևանքներ ունենալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դոլարի փոխարժեքի պատճառով ՏՏ ոլորտի կորուստների, ոլորտի կարգավորման և շարժերի մասին  Factor.am-ը զրուցել է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի խորհրդի անդամ, «Հիմնարկ» ընկերության համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Օսիպյանի հետ։

— Պարոն Օսիպյան, սկսենք պարզից՝ ինչո՞ւ է ՏՏ ոլորտը կորուստներ կրում դոլարի փոխարժեքի նվազումից։

— Նախևառաջ սկսենք նրանից, որ ՏՏ ոլորտը բազմապրոֆիլ համակարգ է, և ընկերությունները, որ գործում են այդ ոլորտում, բավական տարբեր են՝ թե՛ իրենց ուղղվածությամբ, թե՛ շուկաներով, թե՛ տեսակներով։ Այս տեսանկյունից ուզում եմ ուշադրություն հրավիրել ստարտափ ընկերությունների վրա։
Այդ ընկերությունները ստեղծում են նորամուծություն, և երբ այդ նորամուծությունը պահանջարկ է վայելում միջազգային շուկայում, նրանք անցնում են ագրեսիվ, արագ աճի փուլի, որի ֆինանսավորման համար ստանում են ներդրում վենչուրային հիմնադրամներից։ Եվ ներդրումների ստացման պրոցեսը բավականին երկար, ծավալուն, դժվար գործընթաց է․ մոտ 6 ամիս բանակցություններ են լինում, կնքվում են պայմանագրեր, որոնցով տվյալ ընկերությունները շատ հստակ ցուցանիշների խոստումներ են տալիս իրենց գործընկերներին, ներդրողներին։

Ստեղծվում է իրավիճակ, երբ ընկերությունները որոշակի ժամանակ առաջ բանակցել են և ստացել են ներդրումներ, որոնցով հստակ պլան է կազմված։ Հիմա փոխարժեքի փոփոխության հետևանքով ընկերությունների ծախսի գերակշիռ մասը գնում է դեպի աշխատավարձ։ Եվ երբ դոլարի փոխարժեքը նվազում է, ստացվում է, որ ընկերությունը կարող է վճարել շատ ավելի քիչ աշխատավարձ։
Հիմա այս մարդկանց մոտ ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, երբ իրենք մեծ ռիսկ ունեն, որ իրենց տված խոստումները չեն կարողանա կատարել։

— Դա ի՞նչ կնշանակի։

— Դա կնշանակի, որ օրինակ՝ չեն հասցնում որոշակի գործողություններ անել, և ներդրողների կողմից ներդրումների հաջորդ տրանշը հրացականի տակ է դրվում։ Դա կարող է նշանակել, որ պարզապես ընկերության հաջողությունը էապես դանդաղելու է։ Դա կարող է նշանակել նաև այն, որ Հայաստանը ևս մեկ գործոնով կկորցնի իր գրավչությունը միջազգային ներդրողների համար։

Ըստ Startup Link միջազգային ռեյտինգային ընկերության՝ Հայաստանը հիմա տարածաշրջանում առաջատարն է ստարտափ էկոհամակարգի տեսանկյունից։ Երևանը մտել է Top 250 քաղաքների մեջ՝ անցյալ տարվա դրությամբ։

— Աշխարհո՞ւմ։

— Այո, աշխարհում։ Եվ այդ ամեն ինչը ստեղծում է նախապայմաններ, որ ժամանակի ընթացքում Հայաստանը դառնա ՏՏ ստարտափների տարածաշրջանային հաբ։ Միաժամանակ աշխարհը տեղում չի մնում։ Թե՛ Վրաստանը, թե՛ Ադրբեջանը ներդրումներ են կատարում զարգացման ուղղությամբ։

— Այսինքն, նույնիսկ եթե տեղում մնանք, հետ կընկնենք։

— Այո։ Եվ այս տեսանկյունից, դոլարի հետ ստեղծված իրավիճակը ստարտափների համար ստեղծում է անբարենպաստ պայմաններ, որը կարող է նաև երկրի համար հետևանքներ ունենալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան