Կրեմլը ՀՀ-ում բախումներ կհրահրի՝ իր և Թուրքիայի պարտադրանքը կատարելու․ դեսանտ է իջեցրել արդեն․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Նոյեմբերի 23-ին Երևանում սպասվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի օրակարգում ՀՀ-ի դիմումի քննությունն է լինելու։ ՀՀ-ն պահանջում է ՀԱՊԿ-ից  ռազմական ուժով կամ դիվանագիտական-քաղաքական գործիքներով աջակցել՝ ՀՀ տարածքների նկատմամբ Ադրբեջանի օկուպացիան վերացնել։ Հանրային գործիչ Միքայել Հայրապետյանը, որ ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի քաղաքականության նկատմամբ քննադատական վերաբերմունք ունի, որևէ սպասելիք չունի, որ ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն կաջակցեն ՀՀ-ին։

«Անլուրջ կլինի որևէ հույս կապելը ՀԱՊԿ-ի հետ։ Չկեղծենք՝ ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է։ Իսկ ՌԴ-ն այն վիճակում չէ, որ կարողանա իր նախկին «вотчина»-ն՝ Հարավային Կովկասը տիրապետել, դրա համար օգնության է կանչել Թուրքիային։ Իսկ հիմա, տեսնելով, որ Թուրքիան ընդհանրապես՝ ոտքի տակից կարող է տանել ամբողջ Հարավային Կովկասը, փորձում է նոր խաղացող մտցնել՝ կաշառել Իրանին, որին ինչ-որ բաներ կարող է խոստանալ»,- պնդում է Միքայել Հայրապետյանը՝ անհրաժեշտ համարելով խորությամբ հասկանալ, թե որն է լինելու ՌԴ-ի քաղաքականությունը։

Ըստ նրա՝ ՌԴ-ի խնդիրը հիմա Հարավային Կովկաս Արևմուտքի մուտքը կասեցնելն է՝ այլ ուժերի աջակցությամբ։

Ըստ ՀԱՊԿ-ի հաղորդագրության՝ Հավաքական անվտանգության խորհրդի երևանյան նիստին պետք է մասնակցեն անդամ երկրների ղեկավարները, ըստ այդմ՝ սպասվում է նաև Վլադիմիր Պուտինի այցը։ Միքայել Հայրապետյանը պահանջում է ՀՀ իշխանություններից՝ Պուտինի գալուն ընդառաջ հեռացնել Երևանում տեղադրված Կարմիր բանակին նվիրված արձանը, քանի որ այն խորհրդանշում է Առաջին Հանրապետության անկումը և պետականությունից զրկվելը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան