Վարուժան Ավետիսյանը հայտնել է, որ իր հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել. ՄԻՊ

Լուրեր

07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություն է տարածել դատապարտյալ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակի վերաբերյալ՝ նշելով, որ նրա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ նշված է. «Ի պատասխան տարբեր հրապարակումներով հնչեցվող մտահոգությունների՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ Պաշտպանի հանձնարարությամբ իր ներկայացուցիչները դեռևս 10.11.2022թ.-ին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Վարուժան Ավետիսյանին։

Վերջինս Պաշտպանի ներկայացուցիչներին ներկայացրել է առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ, նշել նաև, որ բուժման համար անհրաժեշտ հետազոտությունները հնարավոր է իրականացնել արտերկրում՝ Գերմանիայում։

Վ. Ավետիսյանը հայտնել է, որ նախկինում՝ 2014 թվականին և 2021 թվականի հունվար և ապրիլ ամիսներին, հիվանդության հետ կապված ունեցել է կրիզներ, որից հետո տևական ժամանակ վերականգնվել է: Ըստ Վ. Ավետիսյանի՝ իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում (առողջական վիճակի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությունը չի ներկայացվում բժշկական գաղտնիք պարունակելու և դրանք հրապարակելու վերաբերյալ Վ. Ավետիսյանի համաձայնության բացակայության պատճառով)։

Վ. Ավետիսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է նաև, որ իր ախտորոշումների համապատասխանությունը ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 6-ի N 825-Ն որոշմամբ սահմանված պատժի կրելուն խոչընդոտող հիվանդությունների կողմնորոշիչ ցանկի հետ որոշելու հարցի հետ կապված ներկայացված դիմումը գտնվում է միջգերատեսչական հանձնաժողովի քննարկման տիրույթում։ Միևնույն ժամանակ, այցի պահին Վ. Ավետիսյանը Պաշտպանի ներկայացուցիչներին չի ներկայացրել որևէ գանգատ կամ բողոք, այդ թվում՝ առողջական վիճակի, ՔԿՀ-ում ոչ պատշաճ բժշկական սպասարկման կամ այլ հարցերի վերաբերյալ։ Վ. Ավետիսյանը հավելել է, որ ներկայում Պաշտպանի աշխատակազմի միջամտության և աջակցության անհրաժեշտությունը չկա, և խնդրել է նաև իր առողջական վիճակի համար անհանգստացող անձանց իր անունից փոխանցել, որ իր մոտ ամեն ինչ կարգին է: Պաշտպանի ներկայացուցիչները Վ. Ավետիսյանին առաջարկել են խնդիրներ առաջանալու դեպքում դիմել Պաշտպանին:

Այդուհանդերձ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այս օրերին մշտական կապի մեջ են ՔԿՀ աշխատակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Նուբարաշեն ստորաբաժանման բժշկական անձնակազմի ներկայացուցիչների հետ և ամենօրյա պարբերականությամբ քննարկել են Վ. Ավետիսյանի առողջական վիճակին առնչվող հարցերը։ Նույն տրամաբանությամբ, այսօր և երեկ ևս ՄԻՊ ներկայացուցիչները կապ են հաստատել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Նուբարաշեն ստորաբաժանման բժշկական անձնակազմի ներկայացուցիչների հետ Վ. Ավետիսյանի առոջական վիճակի վերաբերյալ, վերջիններս հայտնել են, որ իրականացվել է ընդունելություն, առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել, հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում:

Մարդու իրավունքների պաշտպանը հաջորդիվ ևս իր ուշադրության կենտրոնում է պահելու Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակին, պատշաճ բուժօգնության տրամադրմանը և այլ իրավունքների իրացման հարցերը»:

Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունն անդրադարձել է նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածված տեղեկությանն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է:

«Նույն օրը՝ 12.11.22թ-ի երեկոյան համայցի ժամանակ, հերթապահ բուժքրոջ կողմից կատարվել է Վարուժան Ավետիսյանի ընդունելություն, որի ժամանակ ազատազրկված անձը որևէ գանգատ չի ներկայացրել, օբյեկտիվ զննության արդյունքում հեմոդինամիկ տվյալները եղել են նորմայի սահմաններում. Զ/Ճ 130/85, պուլսը 82 զարկ/րոպե, սատուրացիան 96, ջերմաստիճանը 36,2։

13.11.22թ-ին կատարվել է ընդունելություն ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից, որի արդյունքում ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, վերջինիս կողմից գանգատ չի ներկայացվել, օբյեկտիվ զննության տվյալները’ նորմայի սահմաններում։ Վ. Ավետիսյանի կողմից նշվել է, որ վերջին անգամ առողջական վիճակի հետ կապված գանգատ ունեցել է 2021թ.-ի ապրիլ ամսին»։

Հիշեցնենք` ՊՊԾ գնդի գրավման գործով Վարուժան Ավետիսյանը դատապարտվել է 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, որից հանվել է 2 տարի կալանքի տակ մնալը և վերջնական պատիժ է սահմանվել 7 տարի 4 ամիս ժամկետը։