ԱՄՆ Պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը նախօրեին հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին։ Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ դեսպան Ռիքերն ընդգծել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ երկու կողմերը աշխատում են տևական խաղաղության համաձայնագրի ուղղությամբ: Նա նաև մեջբերել է պետքարտուղար Բլինքենի խոսքերը, …

