Ադրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Լաչինի միջանցքի փակման մասով Էստոնիայի հայտարարությանը

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն շարունակում է դժգոհությամբ արձագանքել տարբերի երկրների՝ Լաչինի միջանցքի փակումը դատապարտող հայտարարություններին։ Հերթական հայտարարությունը հնչել է Էստոնիայի ԱԳՆ-ի հաղորդագրությանն ի պատասխան։

«Մենք մերժում ենք Էստոնիայի ԱԳՆ-ի կողմից Ադրբեջանի Ղարաբաղը հնացած խորհրդային անունով կոչելը։ Թվում է, թե դա նոր միտում է՝ թաքցնելու անօրինական տնտեսական գործունեությունը մարդկային տառապանքների վերաբերյալ պահանջներով և կանխարգելելու անօրինական գործողությունների դեմ ուղղված գործողությունները: Ինչ վերաբերում է «շրջափակմանը»․ ինչպե՞ս է ճանապարհը փակ, եթե մեքենաներ են անցնում»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ։

Հիշեցնենք՝ Էստոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում էր հետևյալը․

«Լաչինի միջանցքի շարունակական արգելափակումը Լեռնային Ղարաբաղում տեղի բնակչությանը մարդկային ծանր տառապանք է պատճառում և վնասակար ազդեցություն է ունենում ընթացող խաղաղ գործընթացի վրա Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Էստոնիան կողմերին կոչ է անում հավատարիմ մնալ 2020 թ-ի նոյեմբերի եռակողմ հայտարարությանը և վերադառնալ խաղաղ բանակցություններին»։ Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհությամբ էր արձագանքել նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ-ի, Կանադայի Լաչինի միջանցքը բացելու հայտարարություններին։

Էմմա Չոբանյան