Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ․ քննարկվել են հումանիտար աղետի կանխման հնարավորությունները
Քաղաքականություն
20.12.2022 | 11:35Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ հրավիրվել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի օրակարգում Արցախում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր․ տեղեկացնում են ԱՀ կառավարությունից։
Քննարկվել են Արցախի Հանրապետության անվտանգության և ժողովրդի կենսապահովման համար ձեռնարկվող քայլերը, հումանիտար աղետի կանխման հնարավորությունները:
Նախագահ Հարությունյանը քննարկված հարցերի վերաբերյալ մի շարք հանձնարարականներ է տվել: