Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանն է. Արմեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանն է. ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ի պատասխան Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցի՝ եթե Հայաստանը չի հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, ապա ի՞նչ գործողություններ է անում, որպեսզի Լաչինի միջանցքի հարցը լուծվի։

Գրիգորյանը հիշեցրեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Լաչինի միջանցքի անվտանգության ապահովողը ՌԴ–ն է։
«Ես կոչ կանեի ընդդիմությունը նաև այս ուղղությամբ աշխատել, որ Ռուսաստանը կատարի իր պարտավորությունները»,- նշեց ԱԽ քարտուղարը։

«Մենք աշխատում ենք ՌԴ-ի հետ, որպեսզի հնարավորինս արագ բացվի Լաչինի միջանցքը։ Այս պրովոկացիան, որն էթնիկ զտման նպատակով կազմակերպել է Ադրբեջանը, պետք է զգոն պահի բոլորին, և այս առումով իշխանությունն իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքներն օգտագործում է ճգնաժամը հանգուցալուծելու համար»,- ասաց Գրիգորյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ նշյալ թեմայով ԱԺ-ն հայտարարություն է ընդունել, որին չի մասնակցել ընդդիմությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։