Շուշին դժգույն քաղաք չէ, դժգույնը դուք եք. այո՛, ապագա կա, բայց առանց ձեզ. Էռնեստ Ավանեսով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Էս ծուռ, շատերիդ ծռած երկրում, ուզում եմ հասկանալ՝ դեռ ի՞նչ պետք է լինի, որ սթափվենք»,- Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում ասաց ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը:

«Շատ հարցեր են առաջանում մարդկանց մոտ․․․ Օրինակ՝ ինչո՞ւ չենք գնում Լաչինի միջանցք ու այնտեղ նկարվում, սելֆիներ անում կամ լենտեր կտրում․․․ Հասկանում եմ՝ այնտեղ վտանգավոր է․․․»,- նշեց Ավանեսովը և գործընկերներին հարցրեց՝ պատկերացնո՞ւմ եք այս պահին Ստեփանակերտում հիվանդանոցի վերակենդանացման բաժնում գտնվող 4 ամսական երեխայի հարազատների վիճակը:

«Մինչ այս լսարանում ձեզանից շատերն իրենց հետևից փողկապներ են քարշ տալիս, շատ մարդիկ վստահաբար հիշում են 1990-ականների մութ ու ցուրտ տարիները, երբ չեկով հաց էին գնում, վառելիք ստանում: Արցախում հիմա այդ վիճակն է: Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի առջև:
2015թ. ցուցերը ցրելու համար ջրցան էին բանեցնում մեզ վրա: Հասկանում եմ, եկել, ասում ենք՝ ջրցանով էլ ցույց չենք ցրելու, բայց ինձ թվում է՝ Լաչինում դրա կարիքը հիմա կա»,- նշեց ավագանու անդամը՝ հավելելով, որ ոչ մի արտաքին գործընկերոջ կոչ չի անում, իր կոչը Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանություններին է ուղղված, որ ամեն ինչ անեն՝ ճանապարհը բացելու համար, որովհետև Արցախը Հայաստան է:

«Շուշին դժգույն քաղաք չէ, դժգույնը դուք եք. այո՛, իսկապես ապագա կա, բայց առանց ձեզ»,- ընդգծեց Էռնեստ Ավանեսովը՝ դիմելով իշխանությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։