Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել նոր ակումբի կազմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանի «Ինտեր»-ն արդեն իսկ սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին և առաջին թիմային ընդհանուր մարզումն է անցկացրել: «Ինտեր»-ում իր առաջին մարզումն է անցկացրել նաև Հայաստանի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: «Ինտեր»-ը պաշտոնապես ներկայացրել էր հայ կիսապաշտպանին հուլիսի 2-ին: …