Ավարտվեց «The Artfor’s — արվեստ հանուն ավելիի նկարիչները փրկում են կյանքեր» առցանց բարեգործական աճուրդը՝ հօգուտ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) և Վահե Մելիքսեթյան հիմնադրամի, որը մեկնարկել էր դեկտեմբեի 11-ին։ Մեկ շաբաթ շարունակ մեր հայրենակիցները Հայաստանից և սփյուռքից ուշի-ուշով հետևում էին օնլայն հարթակին, նոր գին առաջարկում իրենց սիրելի արվեստի գործը ձեռքից բաց չթողնելու և բարեգործություն անելու համար։ …

