Վրաստանից դեպի Հայաստան վերաարտահանումը կրկնապատկվել է

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հրապարակած տվյալների համաձայն, 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստանով վերաարտահանվել է 1,630 մլրդ դոլարի ապրանք, ինչը գրեթե 61 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին գրում է Aliq Media-ն։

Ըստ Geostat-ի՝ զգալիորեն աճել է վերաարտահանումը դեպի հարևան երկրներ. դեպի Ռուսաստան արտահանումն աճել է մոտ 110 տոկոսով, Հայաստան՝ 201,5 տոկոս, Ադրբեջան՝ 18,2 տոկոսով, իսկ Թուրքիա՝ 135 տոկոս։

Հարևան երկրներից 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամսիներին ամենաշատ վերաարտահանումը՝ 332,509 մլն դոլար՝ իրականացվել է դեպի Հայաստան։ Վերաարտահնվել են հետևյալ ապրանքները.

  • թեթև մարդատար մեքենաներ՝ 112,580 մլն դոլար,
  • բուլդոզերներ, շարժիչային գրեյդերներ, էքսկավատորներ, կոմպակտորներ և այլն՝ 17,306 մլն դոլար,
  • խոզի միս թարմ կամ սառեցված՝ 8,187 մլն դոլար,
  • սոյայի յուղի արդյունահանման ընթացքում ստացված այլ պինդ մնացորդներ՝ 7,925 մլն  դոլար,
  • բեռնատարներ՝ 7, 623 մլն դոլար:

Ռուսաստան վերաարտահանումը 11 ամսում կազմել է 98,702 մլն դոլար, վերաարտահնվել են հետևյալ ապրանքները.

  • թեթև մարդատար մեքենաներ՝ 65,246 մլն դոլար,
  • էլեկտրական ջրատաքացուցիչներ՝ 10,073 մլն դոլար,
  • սիգարներ, սիգարիլոներ և ծխախոտից կամ դրա փոխարինող սիգարետներ՝ 6,096 մլն դոլար,
  • թարմ կամ չորացրած ցիտրուսային մրգեր՝ 2,414 մլն դոլար,
  • փաթեթավորված դեղամիջոցներ՝ 1,512 մլն դոլար:

2022 թվականի հունվար-նոյեմբերին Վրաստանից Թուրքիա վերաարտահանվել է 38,057 մլն դոլարի արտադրանք, վերաարտահնվել են հետևյալ ապրանքները.

  • նավթ և նավթամթերք՝ 7,051 մլն դոլար,
  • ֆեռոհամաձուլվածքներ՝ 4,375 մլն դոլար,
  • մոլիբդենի հանքաքարեր և խտանյութեր՝ 3,981 մլն դոլար,
  • տրակտորներ և տեխնիկա 2,976 մլն դոլար,
  • թեթև մարդատար մեքենաներ՝ 2,504 մլն դոլար:

2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Ադրբեջան վերաարտահանումը կազմել է 459, 046 մլն դոլար, վերաարտահնվել են հետևյալ ապրանքները.

  • թեթև մարդատար մեքենաներ՝ 270,260 մլն դոլար,
  • արդյունաբերական այլ ծխախոտ և արդյունաբերական ծխախոտի փոխարինիչներ՝ 23,319 մլն դոլար,
  • նավթ և նավթամթերք՝ 17,541 մլն դոլար,
  • թղթի, ստվարաթղթի, ցելյուլոզային բամբակի տարաներ՝ 17,441 մլն դոլար,
  • փաթեթավորված դեղամիջոցներ՝ 17,195 մլն դոլար: