Թրամփին 4 քրեական հոդված է սպառնում Կապիտոլիումի հարձակման մեջ դերակատարման համար

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ԱՄՆ Կապիտոլիումի վրա 2021 թվականի հունվարի 6-ին տեղի ունեցած հարձակման շուրջ մեկուկես տարի տևած հետաքննությունն ավարտվեց հանրային լսումներից և ավելի քան հազար վկաներից հետո:

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ 7 դեմոկրատ և երկու հանրապետական օրենսդիրներից կազմված հանձնաժողովը մեղադրանքներ է առաջ բերում ապստամբության մեջ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դերի վերաբերյալ:

«2021 թվականի հունվարի 6-ին առաջին անգամն էր, երբ Ամերիկայի մի նախագահը հրաժարվեց իշխանությունը խաղաղ ճանապարհով մյուսին փոխանցելու իր սահմանադրական պարտականությունից»,-ասել է հանրապետական Լիզ Չեյնի Կոմիտեն չի կարող քրեական մեղադրանք ներկայացնել, սակայն չորս անգամ դիմել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով չորս մեղադրանք առաջադրել Թրամփին:

Դեմոկրատ Ջեյմի Ռասկինի խոսքով՝ հանձնաժողովը կարծում է, որ ավելի քան բավարար ապացույցներ կան նախկին նախագահ Թրամփի դեմ քրեական գործ հարուցելու համար։

Օրենսդիրները նաև ասացին, որ Թրամփը պետք է մեղադրվի իրենց հետաքննությանը խոչընդոտելու, Միացյալ Նահանգներին խաբելու, դավադրության և կեղծ հայտարարություն անելու մեջ։
Ռասկինը հայտարարեց, որ իրենք գիտակցում են կոմիտեի արած յուրաքանչյուր ուղղորդման ծանրությունը, ճիշտ այնպես, ինչպես հասկանում են ժողովրդավարության դեմ հանցագործության չափը, բայց փաստերն ու օրենքն անխուսափելիորեն տանում է դրան։
Հանձնաժողովը նաև առաջարկել է քրեական մեղադրանք ներկայացնել Թրամփի փաստաբան Ջոն Իսթմանին և էթիկայի հետաքննություն անցկացնել Ներկայացուցիչների պալատի պոտենցիալ խոսնակ Քևին Մաքքարթիի և Կոնգրեսի երեք այլ հանրապետական անդամների նկատմամբ։

Թրամփը քննադատել է կոմիտեի աշխատանքը՝ այն անվանելով անարդար և անհավասարակշիռ, սակայն ցուցմունքների մեծ մասը իր աշխատակազմի անդամների կողմից է եղել:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի նախկին տեղակալ Սառա Մեթյուսի խոսքով՝ «Եթե նախագահը ցանկանար հայտարարություն անել և դիմել ամերիկացի ժողովրդին, նա կարող էր գրեթե անմիջապես հայտնվել տեսախցիկի առջև»:

ԱՄՆ-ի Կապիտոլիումի վրա հարձակման վերաբերյալ կոմիտեի հետաքննության վերջնական զեկույցը կհրապարակվի այս շաբաթ: