Լայնածավալ պատերազմական գործողությունների վտանգը միշտ կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Հարցին, թե որքանո՞վ է հավանական պատերազմի վերսկսման վտանգը, Պապիկյանը պատասխանել է». «Վտանգը միշտ կա»: Ինչ վերաբերում է Հնդկաստանից զենք գնելու մասին հարցին, Սուրեն Պապիկյանն ասել է, որ «կոնֆիդենցիալ ինֆորմացիաներից չի խոսելու»։

