Կարող ենք տեսնել շենք, որի տանիքին փոքրիկ շենք է կառուցված. Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
Բոլորը

Երևանի ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը լրանում է 2022թ–ի դեկտեմբերի 31-ին։ Դրանից հետո հայտնաբերված կառույցներն այլևս չեն օրինականացնի։

Բազմաբնակարան շենքերի հանրային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքներում` նկուղներում, ձեղնահարկերում, մուտքերում, աստիճանավանդակներում ու վերելակների հորերում, բակերում կառուցված ինքնակամ շինություններն այսուհետ  կարող են քանդվել համատիրությունների որոշմամբ։ Համատիրություններին ու բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին այս իրավասությամբ օժտելու մասին որոշումն ընդունվեց այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ Երևանում նման ինքնակամ շինությունները բազմաթիվ են։

«Գաղտնիք չէ, որ քաղաքացիներն ինքնակամ շինություններ են կառուցում շենքերի տանիքներին, մանսարդային տարածքներում։ Մենք կարող ենք տեսնել շենքեր, որոնց տանիքներին մի փոքրիկ շենք է կառուցված, տուն է կառուցված։ Եվ այդ կառույցների առումով քաղաքային ու համայնքային ղեկավարների լիազորությունները բավական սահմանափակ են եղել»,- նշեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։