Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի կալանավորվի

Լուրեր

16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
16.11.2024 | 15:01
Սպանություն՝ բուժհաստատության բակում. ձերբակալվել է նույն հաստատության նախկին բուժառուն. ՔԿ
16.11.2024 | 14:36
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում խոսել է ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառումից
16.11.2024 | 14:15
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.11.2024 | 13:49
Վանաձորում ձին ընկել է դիտահորը
16.11.2024 | 13:33
Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Բոլորը

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որին առաջադրված մեղադրանքը ՀՀ Գլխավոր դատախազությունը վերաորակավորել է՝ չի կալանավորվի։ Նրա խափանման միջոցը մնացել է անփոփոխ, այն է՝ ստորագրություն երկրից չբացակայելու մասին։ Ղուկասյանը մեղադրվում է փողերի լվացման, հանցավոր ճանապարհով Գյումրի քաղաքում 15 հողամասեր յուրացնելու, պատմության ու մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինությունը վնասելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը Վարդան Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը համարում է ապօրինի, իրավաբանորեն՝ աբսուրդ։ Ըստ նրա՝ քրգործն ի սկզբանե ապօրինի է հարուցված եղել, քրեական գործ հարուցելու պահին բոլոր դրվագներով վաղեմության ժամկետներն անցած են եղել , բացի այդ, այս գործում, փաստաբանի գնահատմամբ, թիրախավորված է ոչ թե կոնկրետ արարքը, այլ անձը։

«Եթե նախկինում մեղսագրվում էր արարք, որ, իբր, Վարդան Ղուկասյանը լիազորություններ է չարաշահել , ներկայումս նույն արարքը լրացուցիչ որակվել է նաև, որ, իբր, փողեր է լվացել նման գործողությամբ, որն իրավաբանորեն աբսուրդ է։

Պարտադիր կանոն է, որ փողերի լվացումը, այսինքն՝ ապօրինի եկամուտի օրինականացումը ժամանակագրական առումով պետք է հաջորդի գույքի ձեռք բերմանը, չի կարող միաժամանակ լինել կամ նախորդել։ Հիմա Վարդան Ղուկասյանին ասում են՝ դու միաժամանակ ապօրինի գույք ես ձեռք բերել և նույն պահին՝ միաժամանակ փողերի լվացում ես իրականացնել, որն անհնար է։ Դա իրավաբանորեն է անհնար։

Երկրորդը՝ որոշակի մեկ դրվագով Վարդան Ղուկասյանի մեղսագրում են պաշտոնական լիազորությունների օգտագործմամբ փողերի լվացում, երբ անձն այդ թվականներին պաշտոնատար անձ չի հանդիսացել։ 2012 թվականից հետո Վարդան Ղուկասյանը չի հանդիսացել Գյումրի համայնքի ղեկավար, հետևաբար և՝ պաշտոնատար անձ»,-ասում է Արամայիս Հայրապետյանը։ Նա պնդում է, որ այս գործը քաղաքական ենթատեքստ ունի, իսկ պատվիրատուն քաղաքական գործիչ է, որը փորձում է ներազդել գործի ելքի վրա։

Փաստաբանը տեղեկացրեց, որ Վարդան Ղուկասյանը նախորդ օրը հարցաքննվել է, նախկինում ևս մի քանի անգամ հարցաքննվել է, առերեսումներ են տեղի ունեցել ու բոլորի ցուցմունքները համընկնել են։

Արամայիս Հայրապետյանն ասում է՝ ներպետական ատյաններ կներկայացնեն իրենց առարկությունները բողոքների տեսքով, եթե չբավարարվեց, ելք կգտնեն միջազգային ատյաններում։ Գյումրու նախկին քաղաքապետը ևս «քաղաքական պատվեր» է որակում այս քրգործը որը, ըստ նրա, ուղղված է իր անձի դեմ։

Հիշեցնենք՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 20-ին հաղորդագրություն տարածեց, որում ասված է․ «Վ.Ղ.-ն, 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականը, լինելով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքում գտնվող տասնհինգ հողամասեր, ինչպես նաև վնասել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն:

Մասնավորապես, Վ.Ղ.-ն, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող հինգ միավոր հողամաս՝ ընդհանուր 0.48743 հա մակերեսով:

Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վ.Ղ.-ն հանցավոր ճանապարհով օրինականացրել է նաև պետական սեփականություն հանդիսացող 655.0 քմ մակերեսով հողամաս, նախկին զինվորական սովխոզի 2 միավոր հողամաս՝ ընդհանուր 610.0 քմ մակերեսով, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող շինությունը և համայնքային սեփականություն հանդիսացող 930.0 քմ մակերեսով հողամասը:

Նշված անշարժ գույքերի մի մասը, Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վ.Ղ.-ն, օտարել է ինքն իրեն, մի մասը՝ «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել Վ.Ղ.-ն և իր եղբայրը` Գ.Ղ.-ն, իսկ մյուս մասն էլ Վ.Ղ.-ի կողմից ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարվել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, Վ.Ղ.-ի ընտանիքին պատկանող Ալեքսանդրապոլ հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին: Ա.Մ.-ն 2009 թվականին նշված հողամասն առուվաճառքի պայմանագրով օտարել է Հ.Գ.-ին, Հ.Գ.-ն 2013 թվականին անհատույց օգտագործման պայմանագրով նշված հողամասը հանձնել է Վ.Ղ.-ին, այնուհետև՝ 2014 թվականին, Հ.Գ.-ն նշված հողամասը նվիրատվությամբ փոխանցել է Վ.Ղ.-ի մտերիմ Ս.Զ.ին, որն էլ 2017 թվականին, նվիրատվության պայմանագրով, տվյալ հողամասը փոխանցել է Վ.Ղ.ի որդուն` Ս.Ղ.-ին:

Նաև փաստական տվյալ է ձեռք բերվել, որ Վ.Ղ.-ի կողմից վնասվել է պատմության և մշակույթի հուշարձանը:

Հաշվի առնելով, որ արձանագրված փաստերը վկայում են եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) և մշակույթի անշարժ հուշարձանը վնասելու առերևույթ դեպքերի մասին, Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասին):

Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 19-ին Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն»:

Արմիկ Մովսիսյան