Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցներով իրականացվում են Գավառագետի՝ Հացառատ թաղամասով անցնող շուրջ 1200 մետր տարածքի մաքրման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հացառատ թաղամասում գետի հունի պարբերաբար մաքրումն օգնում է, որպեսզի գետին ափամերձ բնակարանները եւ տնամերձ հողամասերը չտուժեն վարարումներից: Գետի հունի մաքրման աշխատանքներն իրականացնում է «Մինասյաններ ՇԻՆ» ՍՊԸ-ն: Ծրագրի արժեքը 3 միլիոն 500 հազար …