2022-ին հայ մարզիկները 306 մեդալ են նվաճել, որից 104-ը՝ ոսկե․ ամփոփվել է մարզական տարին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ամփոփել է մարզական տարին, խոսել հայ մարզիկների գրանցած աննախադեպ արդյունքների մասին և անդրադարձել տարվա ընթացքում իրականացված մարզական ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի համար մարզական 2022 թվականը ռեկորդային էր նվաճված մեդալների քանակով. «Մարզիկների միջազգային մրցաշարերի մասնակցության մասին խոսում են թվերը: Սպորտը շատ չափելի է. կա մեդալ՝ կա արդյունք: Հայաստանն այս տարի ունի 306 մեդալ, որից 104-ը՝ ոսկե: Սա լավագույն արդյունքն է. այն 30 տոկոսով ավելի է, քան երբևէ գրանցած լավագույն արդյունքը, այն է՝ 222 մեդալ 2019 թվականին»:

Կարեն Գիլոյանը նշել է՝ այս տարի շինարարական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել և շարունակվում են. «Մեծ ցանկություն կար այս տարի շահագործման հանձնել Արտաշատի աթլետիկայի մարզադաշտը, բայց թերություններ եղան, ու միջազգային ներկայացուցիչները չընդունեցին: Կառուցապատողները խոստացել են, որ մինչև ապրիլ մարզադաշտը պատրաստ կլինի: Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են, և նպատակ կա այդ մարզադպրոցում անցկացնել միջազգային մրցաշար: Սիմոն Մարտիրոսյանի ծանրամարտի մարզադպրոցը պատրաստ կլինի առաջիկա երկու ամիսներին: Արթուր Աբրահամի և Վիկ Դարչինյանի անվան բռնցքամարտի մարզադպրոցները ևս պատրաստ կլինեն գալիք տարիներին»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, 2023 թվականին Երևանում կանցկացվի սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը. «Հայաստանի պատմության մեջ աննախադեպ էր բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Անգամ Խորհրդային Հայաստանում այդ կարգի մրցում չէր կայացել, իսկ որակի մասին բոլորն ասել են՝ այդ կարգի Եվրոպայի առաջնություն երբևէ չեն տեսել: Միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովն անգամ ասել է` չգիտեմ՝ ով կլինի այն համարձակը, որը կցանկանա անցկացնել հաջորդ առաջնությունը, քանի որ այնպիսի նշաձող եք սահմանել, որ դժվար կլինի դա պահպանել: Բռնցքամարտի ԵԱ-ից հետո շատ բարձր մակարդակով անցկացրինք նաև սամբոյի պատանիների, երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Հաջորդ տարի կանցկացնենք մեծահասակների աշխարհի առաջնությունը: 2023 թվականը, ինչպես գիտեք, շատ կարևոր է լինելու ծանրամարտի համար, քանի որ անցկացվելու է մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզի Օլիմպիական խաղերի համար»:

Անդրադառնալով ձմեռային մարզաձևերին` ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահը շուտով կժամանի Երևան:

«Ձմեռային մարզաձևերում անելիք շատ ունենք: Մարզագույքը շատ թանկ է, բայց սա արդարացում չէ: Մենք պետք է կարողանանք միջոցներ հայթայթել: Հիմա ձմեռային մարզաձևերի հետ կապված ծրագրերն ամփոփում ենք»,- եզրափակել է Կարեն Գիլոյանը: