Արևմուտքի օգնության պրոցեսն ինչո՞ւ չի հասնում ավարտին․ ՌԴ-ից վախենո՞ւմ եք՝ ձեզ ահաբեկում են, հեռացե՛ք ուրեմն․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ադրբեջանի քայլերը դատապարտած պետությունները պետք է ավելի կոնկրետ քայլերի գնան՝ Ալիևի ռեժիմի վրա ճնշումը շարունակելով։ Factor TV-ին տված հարցազրույցում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն այսպիսով դրական է գնահատում Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և մի շարք այլ պետությունների գնահատականներն Ադրբեջանի սադրանքներին։

Գլոբալ այդ ուժերը, ըստ քաղաքագետի, փաստեցին, որ Ադրբեջանի գործելակերպը հանցագործ բնույթ ունի, բացի այդ՝ Ալիևը տապալում է բանակցային պրոցեսը։

«Մեզ միջանցքի փակումով շանտաժ են անում և վերջնագիր են ներկայացնում։ Եթե Ալիևը նույնիսկ բացի էլ Լաչինի միջանցքը, պիտի հույս չփայփայենք, որ դա հաստատուն է մնալու։ Նրանք փորձելու են ամեն կերպ թունավորել մեր կյանքը, փչացնել մեր տոները, և փորձելու են առևտուր անել։ Ես կարծում եմ, որ վաղ թե ուշ սադրելու են մեզ, և ստիպված ենք լինելու Լաչինը մեր վերահսկողության տակ առնել։ Այսինքն՝ կա՛մ առնելու ենք մեր վերահսկողության տակ, կա՛մ ցեղասպանություն է լինելու։ Այսօրվանից ՀՀ-ն պիտի վիճարկի Լաչինի միջանցքի պատկանելությունը»,- ասաց Գուրգեն Սիմոնյանը։

Քաղաքագետը կասկած չունի՝ այսօր ստեղծված պայմաններում, երբ ՌԴ-ն կողմնակալ դիրք է գրավել հօգուտ Ադրբեջանի, ՀՀ-ին չի մնում այլ ելք, քան խորքային գործակցության գնալ ԱՄՆ-ի հետ։ Ըստ նրա՝ ՀՀ-ում որոշում կայացնողները պետք է վճռական գտնվեն և կոնկրետ քայլերի գնան՝ մի կողմ դնելով ՌԴ-ից առկա վախերը։

«Արևմուտքից օգնելու առաջարկ կա, և ես զարմանում եմ՝ ՀՀ-ում այդ պրոցեսն ավարտին ինչո՞ւ չի հասնում։ Եթե ՌԴ-ից եք վախենում, ուրեմն իրավունք չունեք դիրք զբաղեցնել։ Վախեցողը դիրք զբաղեցնելու իրավունք չունի։ Եթե ձեզ ահաբեկում են, և վախենում եք, հեռացեք ուրեմն»,- հավելեց քաղաագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան