Թուրքիան պատրաստվում է ընդդիմադիր քրդամետ կուսակցությանը զրկել ֆինանսավորումից ու հասնել դրա փակմանը

Լուրեր

30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր դատախազը խնդրել է Սահմանադրական դատարանին արգելափակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը (HDP) պատկանող բանկային հաշիվները՝ որպես կուսակցության քաղաքական արգելք պահանջող գործի մի մաս, գրում է Duvar-ը։

Պետական դատախազը գործ է հարուցել Թուրքիայի երրորդ ամենամեծ կուսակցության՝ HDP-ի դեմ 2021 թվականի մարտին՝ պահանջելով արգելել կուսակցության ենթադրյալ կապերը քուրդ զինյալների հետ: Կուսակցությունը հերքում է այդ մեղադրանքները։ Դատարանը մեղադրական եզրակացությունն ընդունել է 2021 թվականի հունիսին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տարիներ տևած բռնաճնշումներից հետո, երբ հազարավոր HDP-ականներ դատապարտվել են հիմնականում ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով։

Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազ Բեքիր Շահինը պահանջել է, որ կուսակցության բանկային հաշիվը, որով այն միջոցներ է ստանում գանձապետարանից, պետք է «շտապ» արգելափակվեն գործի ընթացքում։ Շահինը կրկնել է, որ կուսակցությունն «օրգանական կապեր» ունի Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ և այդ միջոցներն օգտագործում է զինյալների խմբավորման նպատակներին համապատասխան։

Շահինը հունվարի 10-ին բանավոր կերպով հայտնելու է Սահմանադրական դատարանին գործի փակման մանրամասների վերաբերյալ: Այնուհետև դատարանը ժամանակ կտա HDP-ին՝ Շահինի կարծիքի դեմ բանավոր պաշտպանություն պատրաստելու համար:

Բացի կուսակցությունը փակելուց՝ մեղադրական եզրակացության մեջ նաև կոչ է արվում կուսակցության 451 անդամներին հինգ տարով զրկել քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից։

Քննադատներն ու փորձագետները նշում են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի կողմից ծանր ճնշման տակ է՝ փակելու քրդամետ կուսակցությունը։

Էմմա Չոբանյան