Վրաստանից ՀՀ տանող ճանապարհի վերանորոգումը 2023-ին կավարտվի

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի նախագահ Գիորգի Ծերեթելին և նրա տեղակալ Պավլե Գամկղրելիձեն ծանոթացել են Քվեմո Քարթլիի մարզում ավարտված և ընթացիկ նախագծերին։ «Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ տեղեկացնում է դեպարտամենտը։

Ըստ առկա տեղեկության՝ Քվեմո Քարթլիի մարզում 2022 թվականին 22 ծրագիր է մեկնարկել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 114,3 մլն լարի: Նշվում է, որ ավարտվել է 11 ծրագիր, իրականացվել է մինչև 60 կմ ավտոճանապարհի վերականգնողական աշխատանքներ, վերականգնվել է 2 կամուրջ, իրականացվել է 1 ամբարտակի, աղետների կանխարգելման և լիկվիդացիայի ծրագիր։

Տեղեկության համաձայն, ավարտվել է Թեթրիծկղարո-Դաղեթի-Բոլնիսի ավտոճանապարհի 5 կմ-անոց հատվածը, Թբիլիսի-Գաչիանի-Ռուսթավի ավտոճանապարհի 5,4 կմ-անոց հատվածը, ինչպես նաև ներքին նշանակության Նորիո-Լիլո ավտոճանապարհն ու Շուլավերի-Շահումյան-Սիոնի-Ծերաքվի 6 կմ-անոց ճանապարհահատվածը:

Նշվում է, որ մյուս նախագծերի վրա աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են , և դրանց վերականգնումը կավարտվի 2023 թվականին։ Այդ ճանապարհահատվածներն են Մառնեուլի-Թեթրիցկղարո-Ծալկա ավտոճանապարհի 16 կմ-անոց հատվածը, Փոնիճալա-Մառնեուլի-Գուգութի ավտոճանապարհի 15 կմ-անոց հատվածը և Իմերա-Բարեթի-Թեջիսի-Չիվթքիլիսա-Խաչկոի-Գումբաթի-Ավրանլոս ճանապարհի 8.6 կմ-անոց հատվածը: