Թուրքերը մեզ դրդում են ռազմական ուժ կիրառել, որ թակարդը գցեն․ ՀՀ զինուժը կգործի, երբ ժամանակը գա․ Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության նախագահ Վովա Վարդանովի հետ

-Երեկ Հայաստանի դիմումի հիման վրա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվեց Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հարցը։ Գրեթե բոլոր պետությունները Բաքվից պահանջեցին անհապաղ, շուտափույթ բացել Լաչինի միջանցքը։ Օրինակ՝ ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտը կարող է բերել ծանրագույն մարդասիրական հետևանքերի, և Բաքվից ու անվտանգության մյուս ուժերից (հավանաբար նկատի ուներ ՌԴ-ին) պահանջեց շուտափույթ վերականգնել ազատ տեղաշարժը։ Իսկ ՌԴ ներկայացուցիչը նշեց․ «Համաձայնեցվում են Ադրբեջանի բնապահպան-փորձագետների՝ ԼՂ հանքավայրեր այցելությունների չափանիշները», և հույս հայտնեց, որ մոտ ապագայում հաղորդակցությունը կվերականգնվի։ Ի՞նչ գնահատական ունեք ԱԽ նիստի վերաբերյալ։ Ալիևի ռեժիմը կազդվի՞ նման ոճից։

-Ալիևի ռեժիմը երբեք չի ազդվի։ Հենվելով իր նավթն ու գազը գնողների՝ այլ հարցերի վերաբերյալ հայտնած կարծիքների վրա՝ միշտ թքած է ունեցել, թե ինչ կասեն, հիմա էլ նույն ձևով է լինելու։ Մի՛ մոռացեք, թե այս բլոկադայի օրերին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ինչ հայտարարություն արեց, քիչ էր մնում՝ Ադրբեջանին թիվ մեկ դեմոկրատ երկիր հայտարարեր։ Անհեթեթությո՛ւն է։ Ալիևը միայն գլխին բռունցքով խփելու լեզուն է հասկանում։ Եթե չես կարողանում նման ձևով պատասխանել, գոնե պետք է աշխատես քո կշիռը ծանրացնես, որպեսզի ավելի ազդեցիկ դառնաս։ Թե՛ մեր քաղաքական վերնախավը, և թե՛ ընդդիմադիր ուժերը վերջապես պետք է խելքները գլուխները հավաքեն և կարևորագույն հարցերի շուրջ փոխհամաձայնության գան։ Բնականաբար, մեր երկրի մարտունակության բարձրացումը բխում է և՛ իշխանության, և՛ ընդդիմության շահերից։ Իրենց շահերից չի՞ բխում, որ ապահով լինի Արցախը։ Նման հարցեր շատ կան։

-Այսինքն՝ կոնսենսուսի գան կարևորագույն հարցերի շուրջ։

-Այո՛, 100 տոկոսով։

-Այս ճգնաժամային պահերին, երբ հետևում ենք ԱԺ նիստերին, տեսնում ենք, որ փոխադարձ մեղադրանքներ են հնչում, դիսկուրս չկա լուծումների մասին։

-Բայց պարտադիր պետք է լինի դիսկուրս կարևորագույն հարցերի շուրջ, այդ թվում՝ անվտանգության, Արցախի շրջափակման, ուժային կենտրոնների հետ հարաբերությունների վերաբերյալ։ Չի կարելի մանկամիտ լինել, քաղաքական ուժերն իրենց մանկան նման են պահում։

Այս ընթացքում կոչեր հնչեցին, որ Հայաստանը պետք է ռազմական միջամտության գնա և այդ աղավնի սպանող ակտիվիստներին ցրի։ Բայց գուցե այստեղ ծուղա՞կ կա հայկական կողմի համար, գուցե Բաքվի նպատակն էլ հենց դա՞ է, որ Հայաստանը զենք կիրառի, և իրենք սկսեն կոտորած Արցախում և անցնեն լայնամասշտաբ պատերազմի՝ մեղքը գցելով ՀՀ-ի վրա։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք։

-Թուրքերը դրդում են նման գործողությունների, և դա ծուղակ չէ․ բացահայտ մի փոս են փորել, որի մեջ ցցեր, նիզակներ են դրել ու «քֆուր են տալիս» կամ քարով խփում են և հույս ունեն, որ վազելով կգաս, կընկնես այդ փոսն ու կնիզակահարվես։

2020 թվականից այս կողմ մենք չենք բարձրացրել մեր Զինված ուժերի, մեր զինվորականների ու պահեստազորայինների որակը, անկյունում ծվծվացող մկնիկ ենք դառնում։ Մենք դասեր չենք քաղել 2020-ից, հետևություններ չենք արել, որ շատ արագ պետք է մարտունակ ազգ դառնանք, պետք է հասկանանք, որ բանակի թիկունքում պետք է լինի ժողովուրդ և բանակի մի մասը ժողովուրդն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան