Հայաստան կժամանեն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների պատվիրակություններ
Քաղաքականություն
22.01.2025 | 14:32
Հայաստան կժամանեն Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած
պատվիրակությունները․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Հյուսիսային Եվրոպայի եւ Բալթյան երկրների խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունների մասնակցությամբ տեղի կունենա «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը:
Պատվիրակությունների ղեկավարները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: