Կրկին դատարանի առաջ. Սերժ Սարգսյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա երկու դուստրերը՝ Անուշ Մինասյանը և Սաթենիկ Սարգսյանը, հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում։ Նախկին նախագահն այս մասին ծանուցվել է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքից։

Ըստ հայտարարության՝ նախկին պաշտոնատար անձն իր երկու երեխաների հետ պետք է դատարան ներկայանա հաջորդ տարեսկզբին՝ հունվարի 19-ին ժամը 15:00-ին։

«Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում: Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում: Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար կենսական խնդիրներ կան լուծելու, ազգովի կանգնած ենք  լրջագույն մարտահրավերների առջև, և սա պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտահոգի ցանկացած հայի: Այս պահին որևէ այլ բան կարևոր չէ և ուղղված է ուշադրությունը կարևորից շեղելուն»,- հայտարարությանն անդրադառնալով՝ նշել է պաշտոնաթող նախագահի գրասենյակը։

Պաշտոնական հայտարարությունների հրապարակման հարթակից նաև տեղեկանում ենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում Սերժ Սարգսյանի եղբոր` Լյովա Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը և նրա կինը` Աննա Արամի Նիկոյանը նույնպես հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան։ Նրանք պետք է դատարան ներկայանան նախկին նախագահի հետ նույն օրը, սակայն ավելի վաղ՝ ժամը 11:00-ին։

«Դատարանը տեղեկացնում է նաև, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար»,- նշվում է ծանուցման մեջ։

Երկու գործերով էլ չի հաղորդվում, թե խոսքն ինչ անշարժ գույքի կամ գույքերի մասին է։

Մինչ այդ, երրորդ նախագահն արդեն շուրջ 3 տարի մեղադրյալի կարգավիճակով անցնում է վառելիքի գործով։ Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի, իր կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված ավելի քան 15 մլն լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ մոտ 490 մլն դրամ:

Քրեական գործն այս պահին դատաքննության փուլում է, հարցաքննվում են գործով անցնող վկաները։ Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, սակայն երկուսն էլ քննության ընթացքում մահացան կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ մահվան հանգամանքով պայմանավորված։

Սերժ Սարգսյանի անվան հետ կապված ևս մեկ քրեական գործի մասին հայտնի դարձավ անցած տարվա նոյեմբերին։ Հակակոռուպցիոն դատարանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը»։ Այս անգամ ևս խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սա գործարար Սիլվա Համբարձումյանի բողոքի հիման վրա դեռ չորս տարի առաջ հարուցված քրեական գործն է, որով մեղադրվում են նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, այժմ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան