Նեդ Փրայսը՝ Ադրբեջանում և Վրաստանում մարդու իրավունքների խախտումների մասին

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողն ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Փրայսին հարցրել է, թե Սպիտակ տունն ինչպես է պատրաստվում արձագանքել ադրբեջանցի ակտիվիստ, ԱՄՆ-ում կրթություն ստացած Բախտիար Հաջիևի ձերբակալությանը: Նա արդեն վեց օր հացադուլ է հայտարարել բանտում, իսկ Ադրբեջանի դատարանը հրաժարվում է նրան ազատ արձակել: Լրագրողին հետաքրքրել է, թե արդյոք ԱՄՆ իշխանությունն այդ հարցը քննարկե՞լ է անցած շաբաթ Վաշինգտոն ժամանած ադրբեջանցի պաշտոնյաների հետ:

1lurer.am-ը գրում է, որ պետքարտուղարության մամուլի խոսնակը վստահեցրել է, որ իրենց լրջորեն անհանգստացնում է Հաջիևի ձերբակալությունը, և Ադրբեջանի իշխանություններին կոչ են անում անհապաղ ազատ արձակել ակտիվիստին: Փրայսը տեղեկացրել է, որ իրենք չեն վարանում շարունակ բարձրացնել մարդու իրավունքների հարցն ամբողջ աշխարհում իրենց գործընկերների, այդ թվում Ադրբեջանի պաշտոնյաների հետ:

Լրագրողը մամուլի խոսնակին հարցրել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու՝ բանտում մնալու և նրա առողջական վիճակի վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների վերաբերմունքի մասին: Սաակաշվիլու ամերիկացի բժիշկները խորհուրդ են տվել նրան դուրս բերել երկրից:

Նեդ Փրայսը հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը պատասխանատու է Սաակաշվիլու նկատմամբ արդար և արժանապատիվ վերաբերմունքի համար, այդ թվում ՝ տրամադրելով անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնությունը՝ անկախ բժշկական փորձագետների առաջարկություններին համապատասխան: Պետքարտուղարության խոսնակն ընդգծել է, որ Վրաստանի իշխանությունները պարտավոր են պաշտպանել Սաակաշվիլու՝ մարդու իրավունքները և ապահովել նրան անհրաժեշտ օգնությամբ։