«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ցեղասպանագետները և մասնակից գիտնականները հանդես են եկել Լաչինի միջանցքի վերաբերյալ համատեղ դատապարտող հայտարարությամբ: Այս մասին նշվում է վերջիններիս տարածած հաղորդագրությունում: «Մենք՝ ներքոստորագրյալ միջազգային ցեղասպանագիտության գիտնականներն ու մանկավարժները, դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության գործողությունները Լեռնային Ղարաբաղի համար հումանիտար ճգնաժամ ստեղծելու ուղղությամբ՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի փակմամբ և Արցախի հայ …

