Ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց դիվանագիտական աղբյուրները, հաստատել են հույն լրագրող Փոլ Անտոնոպուլոսի կողմից Twitter-ում հրապարակված տեղեկությունն այն մասին, որ Հնդկաստանը միանձնյա արգելափակել է Ադրբեջանի մասնակցությունը BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) առաջիկա գագաթնաժողովին՝ որպես հյուր։ Նշենք, սակայն, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հնդկաստանը հրաժարվել է աջակցել Ադրբեջանին։ Այսպիսով, Բաքուն Հնդկաստանին մեղադրում …