Թուրքիայի Անթալիա նահանգի Քումլուջա և Ֆինիքե շրջաններում դեկտեմբերի 11-ի կեսօրից սկսել և անդադար շարունակվում են հորդառատ տեղումներ։ Տեղատարափ անձրևը հեղեղներ է առաջացրել ճանապարհներին։ Փակվել են Քումլուջա-Ֆինիկե ավտոճանապարհը, Քումլուջայի Քեմեր շրջանից դուրս եկող հատվածը, և կտրվել է կապը Ալթընյաքա թաղամասի հետ։ Ermenihaber-ը գրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները քաղաքացիներին բարձրախոսներով հորդորում են տանից դուրս չգալ և …

