Այսօր Ազգային ժողովրդական բևեռի ներկայացուցիչներն ու մի խումբ ցուցարարներ բողոքի ակցիա էին իրականացնում Գյումրու ռուսական ռազմաբազայի մոտ` պահանջելով Արցախի ապաշրջափակում: Ոստիկանները ցուցարարներին թույլ չտվեցին շարունակել բողոքը, սակայն ԱԺԲ անդամները հանդես եկան կոչերով ու ելույթով: «Արցախի երեխաները սոված են, և սա ռուսների մեղքն է»,-իր ելույթի ընթացքում ասաց Վահե Գասպարյանը: Մանրամասները` տեսանյութում:

