Երբեք չի եղել այսպես, որ Կառավարությունում արվեստի գործիչների հետ հանդիպումներ չլինեն. Հակոբ Ղազանչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

«Դաշտում իրավիճակ կփոխվի, եթե Մշակույթի նախարարությունն առանձնանա և կրկին դառնա առանձին կառույց: Վահրամ Դումանյանը թեպետ ինձ վրա լավ տպավորություն էր թողել, բայց նա առաջին նախարարն էր, որի հետ ես այդպես էլ չհանդիպեցի: Առհասարակ, բացակայում են արվեստի գործիչների հետ հանդիպումները Կառավարությունում. այսպիսի բան չէր եղել: Նամակը դեռ չուղարկած` հասցեագրում են նախարարություն կամ ավելի ցածր կառույցներ»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Նա խոսում է նաև «Թատրոնի մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին` նկատելով, որ արդեն շուրջ 15 տարի է` նախագիծը շրջանառվում է Կառավարությունում, ԱԺ-ում, նախարարությունում, Միությունում, սակայն ապարդյուն. «Ամեն անգամ, երբ մեզ թվում էր՝ օրենքը կընդունվի, այն ինչ-որ մեկի դարակում գոլորշիանում էր: Պատճառն այն է, որ այն կարող է լուրջ պարտավորություններ դնել պետության վրա. օրենքի առկայության դեպքում թատրոններն ավելի պաշտպանված կլինեն»:

Ինչ վերաբերում է թատրոնների` «ՊՈԱԿ-ի մասին» օրենքով կառավարվելուն, Հակոբ Ղազանչյանը նշում է, որ դա անթույլատրելի է։

«Անկախ ՊՈԱԿ-ների ուղղվածությունից՝ բոլորը կառավարվում են նույն օրենքով, դա աբսուրդ է: Օրենքի բացակայության պայմաններում բավական անպաշտպան են գեղարվեստական ղեկավարները: Ամեն ինչ արվում է, որ նրանք թատրոններում մնան ստորադաս վիճակում: Կա մի ղեկավար` տնօրենն է, բայց թշնամուս էլ չեմ ցանկանա ծանրագույն այդ աշխատանքը»,- ասում է Հակոբ Ղազանչյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ պետությունը դադարել է թատրոններին վերաբերվել որպես ստեղծագործական կառույցների. «Նորմալ չէ, երբ նախարարությունից տնօրենին ասում են` գնա, ում ուզում ես` նշանակիր գեղարվեստական ղեկավար, մեր գործը չէ: Նորմալ չէ տնօրենին այսչափ ծանրաբեռնել վարչական հարցերով: Երբեմն նույնիսկ լինում է այնպես, որ մեր աշխատած գումարը չենք կարողանում ծախսել թղթաբանության հետ կապված խնդիրների պատճառով»:

Հակոբ Ղազանչյանն անդրադառնում է նաև «Մեկենասության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությանը. «Այդ օրենքն իմաստ կունենա միայն այն դեպքում, երբ բիզնեսի մարդկանց մեջ մեծամասնություն կազմեն փոքր ժամանակ թատրոն գնացած մարդիկ»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան