Առևտրի ամենակիրառելի հայկական առցանց հարթակի՝ list.am-ի միջոցով գումար շորթողները կատարելագործում են հմտությունները․ նրանք արդեն սկսել են հայատառ հաղորդակցվել պոտենցիալ զոհերի հետ։ Այս տարի առցանց հարթակների միջոցով գումար կորզելու նոր ձև է ավելացել՝ list.am-ի հայտարարություններին կցված հեռախոսահամարների կիրառմամբ։ Մասնավորապես, ենթադրյալ հանցագործները կապվում են վաճառք իրականացնողի հետ WhatsApp հավելվածով՝ ներկայանալով որպես գնորդ։ Երևանի բնակիչ Աննա Տոնոյանն ընկել …

