ԲԿ տեղափոխված 4 երիտասարդներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել․ հարուցվել է քրգործ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց և Պ. Սևակ փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել դանակահարություն և մի քանի հոգի տեղափոխվել են բժշկական կենտրոններ. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

««Քանաքեռ-Զեյթուն» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններից տեղեկացրել են, որ մարմնի տարբեր հատվածներում «կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 18, 19, 20 և 36 տարեկան քաղաքացիներ, որոնցից վերջինը, գիտակցության չգալով, մահացել է։

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 166-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Սկսված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև Ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի հունվարի 06-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ երիտասարդ արական սեռի անձինք, Երևան քաղաքի Պարույր Սևակ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկի հարակից հատվածում՝ Պարույր Սևակ փողոցի բանուկ մասում, վիճաբանության մեջ են մտել վերոնշյալ 4 երիտասարդների հետ։

Ցուցաբերվել է հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, որը դրսևորվել է հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով և երթևեկության բնականոն ընթացքը խոչընդոտելով:

Վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ մարմնական վնասվածքներ են պատճառվել վերը նշված անձանց, որոնցից մեկը մահացել է:

Նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։ Կատարվել է դեպքի վայրի զննում, առգրավվել են տուժողների հագուստները։

Որոշումներ են կայացվել՝ դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ նշանակելու մասին:

Դեպքի հանգամանքները պարզելու, հանցանք կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն:

Հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի վայրի և հարակից հատվածների տեսանկարահանող սարքերի տեսագրությունները:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: