Ալիևը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը փակ կմնա, մինչև «պահանջները չկատարվեն»

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ընդունել է, որ Բաքվի իշխանություններն են փակել Լաչինի միջանցքը, որի նպատակն Արցախը հայաթափելն է։

«Մեր պահանջները միանգամայն արդար են՝ մոնիթորինգ, հանքերի շահագործման դադարեցում։ Եվ մենք դրան կհասնենք»,-ասել է Ալիևը։

Նա նշել է, որ, այսպես կոչված, «ցուցարարների» ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պահանջները չեն կատարվել։ Ալիևը նաև շարունակել է ադրբեջանական կեղծիքը, թե, իբր, միջանցքի արգելափակում չկա, քանի որ ռուս խաղաղապահներն ու Կարմիր խաչը ճանապարհից օգտվում են։ Նա, սակայն, մոռացել է նշել, որ ՄԻԵԴ-ի որոշման համաձայն է ճանապարհ տրվում Կարմիր խաչին։

Ադրբեջանի նախագահը նաև խոստովանել է, որ նպատակն Արցախի հայաթափումն է։

«Հայաստանն ու նրա հովանավորները հույս ունեն, որ դրանով ինչ-որ բանի կհասնեն, բայց իրականում ոչնչի չեն հասնի։ Մենք ունենք իրավական պահանջներ. մեզ թույլ չտվեցին վերահսկել հանքավայրերի ապօրինի շահագործումը, այնտեղ նաև շոու էին կազմակերպել, հետևաբար, Ստեփանակերտ-Լաչին ճանապարհի իրադարձությունները շրջափակում անվանելը պարզապես անարդարություն է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ Լաչինի բաց է բոլոր արցախցիների համար, ովքեր ցանկանում են հեռանալ իրենց տնից։

«Եթե նրանցից ոմանք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, Լաչինի ճանապարհը բաց է, նրանք կարող են ինքնուրույն հեռանալ, ոչ ոք նրանց չի խանգարի, կամ կարող են հեռանալ խաղաղապահների բեռնատարների օգնությամբ, ավտոբուսով»,- ասել է Իլհամ Ալիևը։

Հավելենք, որ արդեն 30 օր է՝ Ադրբեջանի իշխանությունները փակ են պահում Լաչինի միջանցքը՝ խորացնելով Արցախում հումանիտար ճգնաժամը։

Էմմա Չոբանյան