Ի՞նչ պետք է իմանալ աշխատանքի ընդունվելիս․ 1․ Ձեր և գործատուի միջև աշխատանքային հարաբերություններն ամրագրվում են աշխատանքային պայմանագրով կամ անհատական հրամանով։ Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև։ Այն կնքվում է երկու հավասարազոր օրինակներից։ 2․ Աշխատանքի անցնելուց առաջ գործատուն կամ նրա լիազորած անձը պարտավոր է աշխատանքի ընդունվող անձին պատշաճ ծանոթացնել աշխատանքի պայմաններին, կոլեկտիվ պայմանագրին (դրա …

