Սովորեցնել հաղորդակցվել և ընդունել միմյանց` անկախ իրենց առանձնահատկություններից, ներկայացումների միջոցով իրազեկել հասարակությանը` այդպիսով փոխելով վերաբերմունքը առանձնահատկություններ ունեցող երեխաների նկատմամբ։ Այս գաղափարը շեշտված է «Միասին» ներառական թատերախմբի առաջնախաղում, որը տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնում»: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի նորաստեղծ «Միասին» ներառական թատերախմբի գործունեությունը մեկնարկել է «Ավելի ուժեղ, քան թվում է» …

