Բրիտանիայի տարածքից արձակված հրթիռը չի կարողացել ուղեծիր դուրս գալ

Լուրեր

29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը ամերիկյան Virgin Orbit ընկերության կողմից արձակված LauncherOne հրթիռը «անոմալիայի» պատճառով չի կարողացել հասնել Երկրի ուղեծիր, հայտնել են մամուլի ծառայությունից։ Սա Virgin Orbit-ի կողմից Մեծ Բրիտանիայի տարածքից ուղեծիր տիեզերական սարքի առաջին արձակումն էր, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Հրթիռ-կրիչը, որը պետք է ուղեծիր դուրս բերեր 9 արբանյակ, գտնվում էր «Cosmic Girl» կոչվող մոդիֆիկացված Boeing-747-ում։ Այն օդ է բարձրացել հունվարի 9-ի ուշ երեկոյան Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Նյուքեյ օդանավակայանից:

Թռիչքից մեկուկես ժամ անց, գտնվելով Ատլանտյան օվկիանոսից 10,7 կմ բարձրության վրա, ինքնաթիռն արձակել է հրթիռը, սակայն չի հաջողվել հաջողությամբ ավարտին հասցնել «Start Me Up» կոչվող առաքելությունը։ Հրթիռն արձակման առաջին փուլում գործի է դրել շարժիչը և սկսել է վերելքը դեպի Երկրի ցածր ուղեծիր, բայց չի կարողացել ավարտել այն:

Այդ ընթացքում Boeing 747-ը բարեհաջող վայրէջք է կատարել Քորնուոլում։ Հաղորդվում է, որ արբանյակները, որոնք պետք է ուղեծիր դուրս բերեր LauncherOne հրթիռը, կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նպատակներով։

Բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի Virgin Orbit-ը, որը տեղակայված է Քալիֆորնիայում, 2021 թվականից ի վեր ԱՄՆ-ի տարածքից հաջողությամբ չորս նմանատիպ հրթիռ է իրականացրել Խաղաղ օվկիանոսի վրայով:

Նյուկի օդանավակայանն այն յոթ տիեզերական կայաններից է, որը պատրաստվում է զարգացնել Մեծ Բրիտանիան:

Ակնկալվում է, որ 2023 թվականի ընթացքում առաջին ուղղահայաց հրթիռի արձակումը կիրականացվի Շոտլանդիայում։ Մեծ Բրիտանիայի կառավարությունն ակնկալում է, որ թագավորության տիեզերական արդյունաբերության շուկան առաջիկա 10 տարիների ընթացքում կկազմի 3,8 միլիարդ ֆունտ (4,3 միլիարդ եվրո):

Տաթև Ֆռանգյան