Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն բնակավայրի տներից մեկում հայտնաբերել են 31-ամյա Զարինե Մ.-ի և նրա երկու երեխաների` 12-ամյա դստեր և 8-ամյա որդու մարմինները։ ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Factor.am-ին հայտնեցին, որ ժամը 13.45 ԱԻՆ ճգնաժամային կենտրոնի 911 ծառայությունից ահազանգ են ստացել, որ Պեմզաշեն գյուղում փակ դուռ կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ …

