«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի ծառայողները կարտոֆիլի խյուսի մեջ նկատել են սպիտակ, բյուրեղանման զանգվածներ

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Հունվարի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացու կողմից կալանավորված անձի համար բերված հանձնուքը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, զննությամբ հանձնուքում առկա կարտոֆիլի խյուսի մեջ նկատվել են սպիտակ, բյուրեղանման զանգվածներ:

Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, հերթական շրջայց կատարելիս, հանձնուքների ընդունման սենյակի մոտակայքում հայտնաբերել է գետնին ընկած կասկածելի փաթեթ, որում առկա են եղել սպիտակ, փոշենման և բյուրեղանման առանձնացված զանգվածներ, ինչպես նաև՝ սպիտակ դեղահաբի կտորներ:

Ստուգելու նպատակով ստացված տեղեկություններն այն մասին, որ հայտնաբերվածները նախատեսված են եղել դատապարտյալ Ա. Մ.-ի համար, անվտանգության ապահովման բաժնի ծառայողները վերջինիս ենթարկել են անձնական խուզարկության, որի արդյունքում տաբատի գրպանից հայտնաբերել են դատարկ ներարկիչ։ Այնուհետև խուզարկել են դատապարտյալի կացարանը և նրա մահճակալի մոտ դրված փափուկ կահույքի միջից հայտնաբերել պոլիէթիլենային տոպրակով սպիտակ, փոշենման զանգված: