ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հինգշաբթի Լվովում հայտարարել է, որ լրջորեն անհանգստացած է Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակով, քանի որ այն կրակի տակ է ընկել Ուկրաինայի ճակատային գծում, գրում է VOA-ն: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Գուտերեշը լրագրողներին ասել է, որ «ռազմական տեխնիկան և անձնակազմը պետք է դուրս բերվեն ատոմակայանի տարածքից։ Նրա …