ՀՀ-ում արտոնյալներ չկան. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ դիտարկմանը, որ գործարար Վիգեն Բադալյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանի ու Հրաչյա Հակոբյանի՝ Հունաստանում անցկացրած համատեղ հանգստից հետո Կենտրոնում գնեց ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ կասկածելի ծագում ունեցող բնակարանը, դրանից ամիսներ հետո ՀՀ-ում բանկ շահագործելու լիցենզիա ստացավ։

Արդյոք հովանավորչության կամ կոռուպցիոն ռիսկերի տարրեր չկան այստեղ։ Այս հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց․ «Վիգեն Բադալյանն ու նրա ընտանիքը ամենահարուստ ընտանիքներից մեկն են եղել 2018 թվականից շատ առաջ, և մենք մարդկանց բիզնեսները փակելու խնդիր չենք ունեցել․․․

Ալեն Սիմոնյանը Վիգեն Բադալյանի հետ ինձ ծանոթացրել է 2011 թվականին՝ իմ բանտից դուրս գալուց մեկ շաբաթ հետո, պատահական։ ԱԺ նախագահը ՀՀ-ում ոչ մեկին չի կարող հովանավորել, ի՞նչ լծակներ ունի։ Կարող է հովանավորել վարչապետը, ես գիտեմ, որ ոչ մեկին չեմ հովանավորում, չի կարող գոյություն ունենալ հակառակն ապացուցող փաստ։

Ես չեմ կարող մարդկանց ասել՝ ձեր 20-30 տարվա ընկերներին մի՛ բարևեք։ Այսինքն՝ կարող եմ ասել, բայց անհեթեթություն կլինի։
ԱԺ նախագահը հովանավորչության լծակ չունի, ես պիտի հովանավորեմ եթե հովանավորեմ, իսկ ես ոչ մեկին չեմ հովանավորում»։

Խոսելով գործարարի՝ 2022-ին բանկ գրանցելու մասին՝ Փաշինյանը նշեց, որ շատ գործարարներ, 2022 թվականի ամփոփման ընթացքում զարմացել են, թե ինչքան շահույթ ու եկամուտ են ունեցել։

«Սրա պատճառներից մեկը հենց հովանավորչության բացակայությունն է, որովհետև ոչ մեկ չի գնում ասում՝ ձեր աշխատածի 10 տոկոսը կամ կեսը պետք է մեզ տաք կամ ձեզ հետ փայ պիտի մտնենք»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ այդ ընտանիքը կարողացել է քրեական գործով անցնող գույք ձեռք բերել, Փաշինյանն արձագանքեց․ «Ավելին ասեմ, Հայաստանում եղել է դեպք, երբ հետախուզվող մարդն օդանավակայանով դուրս է եկել հանրապետությունից։ Այդ առիթներով պետք է քրեական վարույթ տեղի ունենա, թե ինչու է այդպես ստացվել։ Ես չեմ կարող ոչ մի բան ասել։ Ինչու՞ կալանքի տակ չի եղել այդ գույքը, եթե քրեական գործով է անցնում։ Բայց դուք կարող եք համոզված լինել, որ ԱԺ նախագահը կամ պատգամավորը դա անելու լծակ չունեն։ Դա կարող էին անել ուրիշները, եթե անեին։ Այդ դեպքերը պետք է քննվեն, կարող եմ թվարկել կաշառակերության դեպքեր, կարող եմ թվարկել ապօրինության դեպքեր, բայց դա ի՞նչ է նշանակում, որ Վիգեն Բադալյանը ՀՀ-ում արտոնյա՞լ է, բացառված է։

Չի կարող այդպիսի բան լինել։ Ում անունն ուզում եք տվեք որպես արտոնյալ կամ հովանավորյալ, չի կարող լինել այդպիսի բան»։

Մանրամասները՝ տեսանյութում։