Պառավաքարից, Բերքաբերից կան օկուպացված տարածքներ, կա Արծվաշենի հարցը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
Բոլորը

Դելիմիտացիայի գործընթացում շատ հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն։ Հիմա ասում են՝ անկլավների թեման կա, մենք էլ ունենք այդ թեման, Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածքի մաս է, որն այսօր Ադրբեջանի վերահսկողության ներքո է»,- այսօր հրավիրած ասուլիսում այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի դիտարկմամբ՝ կան թեմաներ, որոնք օգտագործվում են այդ թվում՝ հայ հանրության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու համար, նաև որոշակի ցնցումներ առաջացնելու համար։

«Հայաստանի տարածքներ կան օկուպացված, ընդ որում, 1990 թվականից այս կողմ Հայաստանի օկուպացված տարածքներ կան։ Օրինակ՝ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի հողատարածքների մեծ մասը օկուպացված են, նաև Բերքաբեր, Վազաշեն գյուղի»,- հավելեց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հարցերը քննարկվելու են դելիմիտացիայի ու դեմարկացիայի շրջանակներում։

«Չպետք է խուճապի մատնվել, կան հարցեր, որոնք հայկական կողմն է առաջ քաշում, կան հարցեր, որոնք իրենք են առաջ քաշում։
Ադրբեջանում Հայաստանից գաղթած քաղաքացիների մարդահամար են անում։ ՀՀ տարածքում ադրբեջանցիների նկատմամբ բռնություն ընդհանրապես չի գործադրվել, տունը վաճառել, գնացել են։

Բայց Սումգայիթի ու Բաքվի ջարդեր ենք ունեցել, մենք Ադրբեջանից բռնագաղթած քանի՞ մարդ գիտենք, որ տունը վաճառելու հնարավորություն է ունեցել, այդ մարդկանց գույքային հարցը կա, չէ՞։ Ինչքա՞ն մարդ է Ադրբեջանից բռնագաղթել, բոլորը հույս ունեն, որ նաև այս հայտարարությունների հիման վրա իրենց գույքային իրավունքները պաշտպանելու նպատակով Հայաստանի համապատասխան մարմիններին կդիմեն։

Պետք չէ վախենալ, շատ լավ, անկլավի հարց կա, պնդում կա, որ հարց կա, մենք էքսկլավի հարց ունենք՝ Արծվաշենի հարցը։ Օկուպացված գյուղերի հարց կա՞, իհարկե, կա։ Օրինակ՝ Պառավաքար, Այգեհովիտ, Վազաշեն, Բերքաբեր և այլն։ Մեզ պետք է գնալ, այդ հարցերը լուծել և կրել պատասխանատվությունը։ Լուծումները երազանքի լուծում չեն լինելու, բայց պետք է գնալ լուծումների։

Մեր պետականության լինելությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ մենք մեր տարածաշրջանում հարաբերությունների որակը փոխենք։ Արդյոք բոլո՞րն են դա ուզում, վստահ չեմ։ Հնարավոր է, որ չհաջողվի, որովհետև այստեղ միայն տարածաշրջանի շահերը չեն, շատ ուրիշ շահեր կան»,- նշեց Փաշինյանը։

Նրա դիտարկմամբ՝ 1990 թվականից սկսած՝ հետևյալ հարցն է դրված․ «Հայաստանի պետականության հարցն է դրված, թե ՀՀ-ն ինչ տիպի և որակի պետություն է լինելու, և լինելո՞ւ է, թե՞ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։