«Նենց հարցեր եք տալիս, պարզ գրված են նախագծում»․ ԱԱԾ փոխտնօրենը բարկացավ Արծվիկ Մինասյանի հարցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Պետական գաղտնիքի մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանին, խնդրեց պարզաբանել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հասկացության և պետական գաղտնիք հասկացությունների տարբերությունը։

«Եթե դրանք նույնն են, իմաստը ո՞րն է կրկնելու։ Ըստ նախագծի ձևակերպման՝ պետական գաղտնիք է համարվում այն տեղեկությունը, որը համարվում է պետական գաղտնիք։ Այլ բացատրություն այս հասկացության ներքո չկա, բացի նրանից, որ դա վնասում է ՀՀ ազգային անվտանգությանը կամ շահերին․․․ Սա ոչինչ չասող սահմանում է։  

Երկրորդ՝ ի՞նչ մեթոդաբանությամբ է որոշվում վնաս պատճառելու չափը, քանի որ նշեցիք, որ կարևոր է լինելու վնասի չափի գնահատումը, և դասակարգման մեջ նշված է՝ հատուկ կարևորության, գաղտնի կամ հույժ գաղտնի տեղեկությունների դեպքում վնասի չափը տարբեր է»։ 

Պատգամավորը հարց ուղղեց նաև պետական գաղտնիքի՝ տեղեկությունների գաղտնագրման սկզբունքների վերաբերյալ։  

Տիգրան Հարությունյանն արձագանքեց՝ նշելով․ «Օրենքի երրորդ հոդվածի առաջին կետը վերաբերում է տեղեկություններին, նյութերին, արտադրանքներին, որոնք պարունակում են պետական գաղտնիք, իսկ երրորդը՝ ընդհանուր պետական գաղտնիք հասկացողությանը, թե որն է համարվում պետական գաղտնիք։ Դրանք տարբեր են»։ 

Անդրադառնալով Միանսյանի դիտարկմանը, որ հստակ սահմանում չի տրվել, ԱԱԾ փոխտնօրենը բարկացավ․ «Նենց հարցեր եք տալիս, որ պարզ գրված են նախագծում»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։ 

 

 

Օրակարգում՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծ, «Պետական գաղտնիքի մասին» նախագիծ։

«Նենց հարցեր եք տալիս, պարզ գրված են նախագծում»․ ԱԱԾ փոխտնօրենը բարկացավ Արծվիկ Մինասյանի հարցից։