Դեկտեմբերի 1-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ: ԱԽ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քարտուղարը ողջունել է Ռիքերի այցը Հայաստան և բարձր գնահատել տարածաշրջանում խաղաղությանը հասնելուն ուղղված ԱՄՆ ջանքերը: Զրուցակիցները քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմի ձևավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև …

