Նոյեմբերի 1-ին ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մեկ շաբաթ առաջ Այգեպատ գյուղի դաշտերում նույն գյուղի բնակիչը որսորդական հրացանից կրակել և վնասել է համագյուղացու գառներին․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ «Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 66-ամյա տղամարդը ներկայացել է Արտաշատի բաժին՝ ներկայացնելով իր անվամբ հաշվառված ողորկափող որսորդական հրացանը: Նա հայտնել, թե օրեր առաջ տեսնել է, …

