Սահմանվել են տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացման տեսլականը, նպատակները և ակնկալվող արդյունքները․ Կառավարություն

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որի նպատակն է կարգավորել ոլորտում ծառացած տարբեր բնույթի խնդիրները, իրականացնել բարեփոխումներ, ինչի արդյունքում կապահովվի արդյունավետ ու կայուն զարգացում:

Հիմնավորման համաձայն՝ հագուստի և հագուստի պարագաների արդյունաբերությունը ՀՀ արտահանմանն ուղղված 11 ռազմավարական ոլորտներից մեկն է, որը հադիսանում է երկրում զբաղվածության ապահովման կարևոր աղբյուր՝ կանանց ավելի քան 90 տոկոս ներգրավվածությամբ։

2020 թ.-ին ոլորտում աշխատել է 7400 մարդ կամ 1,5 անգամ ավելի քան 2017 թ.-ին։ Ոլորտը, 2021 թվականին ունենալով շուրջ 6 մլրդ դրամի արտադրական ներուժ, Հայաստանի արդյունաբերության համար կարևոր ճյուղ է հանդիսանում։ Չնայած ընդհանուր արդյունաբերության մեջ տեքստիլի փոքր մասնաբաժնին, վիճակագրական վերլուծությունները և արտադրական ընկերությունների հետ հարցազրույցները վկայում են ոլորտի զարգացման մեծ ներուժի և երկրի սոցիալական կյանքում դրա կարևոր դերի մասին։ 2020 թ.-ին ոլորտում գործել է 153 ընկերություն, որոնց մեծ մասը փոքր և միջին ձեռնարկություններ են եղել։

Վերջին 10-20 տարիների ընթացքում Հայաստանի տեքստիլ ոլորտում ձևավորվել են խոշոր արտադրողներ և հայտնի ապրանքանիշեր։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2021 թ. խոշոր հարկատուների ցանկում ընդգրկվել է 11 տեքստիլ ընկերություն՝ ի տարբերություն 2017 թ. 8 ընկերությունների։

Ոլորտն ունի արտահանման մեծ ներուժ։ Չնայած 2019 և 2020 թվականների արտահանման անկմանը (20 տոկոս), այնուամենայնիվ, Հայաստանից տեքստիլ արտադրանքի արտահանման աճը 2011-2020 թվականներին միջինում կազմել է տարեկան ավելի քան 40 տոկոս։ 2020 թ.-ին hագուստ և հագուստի պարագաներ՝ բացի տրիկոտաժե մեքենայագործ կամ ձեռագործ հագուստից և պարագաներից խմբի ապրանքներն արտահանման մեջ ունեցել են ամենամեծ մասնաբաժինը՝ կազմելով 69 տոկս, իսկ տրիկոտաժե հագուստ և հագուստի պարագաներ՝ մեքենայագործ կամ ձեռագործ խմբի արտադրատեսակները՝ շուրջ 25 տոկոս:

Ծրագրով որպես առաջարկվող միջոցառումների ներոլորտային տնտեսական հետևանք սահմանվել է 6 արդյունք՝ տեքստիլի արդյունաբերության մեկ աշխատողի միջին աշխատավարձը, տեքստիլ արդյունաբերության արտահանման դիվերսիֆիկացիա ըստ արտահանման շուկաների, տեքստիլ արդյունաբերության հումքի ներմուծման դիվերսիֆիկացիա ըստ ներմուծման շուկաների, 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեքստիլ ընկերությունների վճարած հարկերի ծավալը, ռազմավարական ծրագրերի տարեկան ծախսերի հարաբերակցությունը 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված տեքստիլ ընկերությունների կողմից վճարվող հարկերի տարեկան աճի ծավալին: Ծրագրի շրջանակում աջակցության միջոցառումներն ուղղված են ոլորտի շահառուների 4 հիմնական խմբերի՝ տարեկան ընտրված ավելացված արժեքի շեմից բարձր գտնվող, տեքստիլ ոլորտի բոլոր, սահմանամերձ բնակավայրերում տեղակայված տեքստիլ ընկերություններ և տեքստիլ այն ընկերությունները, որոնք մեծացնում են արտադրանքի բարդության ինդեքսը։

Կարևորվել են 10 հիմնական ուղղություններ, մասնավորապես՝ բարելավել տեքստիլ ոլորտի աշխատողներիթ մրցունակությունը, օպտիմալացնել և արդիականացնել բիզնես գործընթացները՝ նպաստելով արդյունավետության և արտադրողականության բարձրացմանը, արդիականացնել տեքստիլ արդյունաբերության արտադրական օբյեկտները՝ ներդնելով բարձր տեխնոլոգիաներ, որոնք կնպաստեն ավելի բարդ և բարձր ավելացված արժեքով արտադրանքի ստեղծմանը, ապահովել և խրախուսել հայկական ապրանքանիշերի ներկայացվածությունը նոր սպառողական շուկաներում և այլն:

Հարցի առնչությամբ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատման ներկայացված ռազմավարությունն ունի ոլորտի երկարաժամկետ մրցունակությունը բարձրացնելու նպատակ: «Մենք գիտենք, որ այդ ոլորտում համաշխարհային մրցակցությունը շատ բարձր է: Եվ եթե ճիշտ ժամանակին առնչվող բոլոր հարցերին բավարար ուշադրություն չհրավիրենք և Կառավարության կողմից հատուկ աջակցության առարկա չդարձնենք, ապա հնարավոր է, որ ժամանակի ընթացքում ոլորտում գործող կազմակերպությունների առջև մարտահրավերները դժվարացնեն այն պայմանները, որոնցում նրանք գործում են: Հետևաբար, թե՛ մարդկանց կարողությունների բարձրացումը, թե՛ տեխնիկական և տեխնոլոգիական վերազինումը, թե՛ շուկաներն ավելի մատչելի դարձնելը մեր կազմակերպությունների համար պետք է շարունակեն մնալ այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է արժանանան Կառավարության աջակցությանը: Եվ որպես արդյունք, մենք պետք է ունենանք այդ ոլորտում ներգրավված ավելի քան 11 հազար մարդ, միավոր աշխատաժամանակի դիմաց ավելի բարձր հատուցում, երկարաժամկետում այս զբաղվածության կայունություն: Դա կարևոր է նաև հատկապես այն տեսանկյունից, որ այնտեղ ունենք առավելապես կանանց զբաղվածություն»,-ասել է փոխվարչապետը: