«Միջազգային գործընկերների հետ համատեղ քննարկվում է արոտների կառավարման նոր մոդելների ու մեխանիզմների կիրառման հնարավորությունը»․ Արման Խոջոյան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ս.թ. փետրվարի 2-ին, կայացել է «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 10-րդ աշխատաժողովը, որին ներկա էին ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները, ՀՀ Շիրակի, ՀՀ Սյունիքի, ՀՀ Վայոց ձորի, ՀՀ Լոռու մարզպետարանի, գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ․ տեղեկացնում են ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակից։

Աշխատաժողովը մեկնարկեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար՝ Արման Խոջոյանի ողջույնի խոսքով, ով իր խոսքում ամդրադարձ կատարեց արոտների կայուն կառավարման կարևորությանը և «Համայնքների Գյուղատնտեսական Ռեսուրսների Կառավարման և Մրցունակության» Երկրորդ ծրագրի (ՀԳՌԿՄ 2) ավարտով պայմանավորված «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության դերակատարությանը։

«Ներկայում միջազգային գործընկերների հետ համատեղ քննարկվում է արոտների կառավարման նոր մոդելների ու մեխանիզմների կիրառման հնարավորությունը», – նշեց Արման Խոջոյանը։

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները հանդես եկան զեկույցով՝ «Արոտավայրերի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքները» թեմայով։

Աշխատաժողովի ընթացքում ամփոփվեցին արոտավայրերի բարելավման ուղղությամբ իրականացված ծրագրերի արդյունքներն ու ներկայացվեցին արոտավայրերի բարելավման ուղղությամբ իրականացվող նոր ծրագրեր:

ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, ԳՄՀԸ կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերի, ինչպես նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համատեղ նախաձեռնություն: